Մուրացանի հոսպիտալի պետն ազատվել է աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, նա ազատվել է աշխատանքից։ Մենք այնպես չէ, որ հրաժարվելու ենք նրա ծառայություններից։ Բայց նա ազատվել է ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, որ Ասատրյանը պաշտոնը հանձնել է մայիսի 12-ին։ Խաչատրյանը հերքեց այն տեղեկությունը, թԵ Ասատրյանի ազատումը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Խաչատրյանը հավելեց՝ այս պահին մի քանի թեկնածու կա, որոնցից կընտրեն լավագույնին:
Քրիստինա Աղալարյան
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



