Հրաձգություն Էր Ռիադի դպրոցներից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի Էր Ռիադում տեղի է ունեցել հրաձգություն հեղինակավոր ուսումնական հասատատության տարածքում։ Նախնական տվյալներով, հանցագործը ծագումով իրաքցի նախկին ուսուցիչ է, իսկ նրա զոհերը՝ երկու մանկավարժներ։
Կրակոցները հնչել են Kingdom Schools դպրոցում, որտեղ այդ պահին աշակերտներ չկային, միայն մանկավարժներն էին։
Երկու ուսուցիչ մահացու վիրավորում են ստացել, զոհվածներից մեկը ԱՄՆ քաղաքացի է։ Վիրավորվել է դպրոցի եւս մեկ աշխատակից։
Դպրոցից ոչ հեռու գտնվող ԱՄՆ դեսպանատնից հաստատել են հրաձգության մասին տեղեկությունը ։ «Կրակողը դեռ դպրոցում է։ Դպրոցը փակվել է, այնտեղ երեխաներ չկան։ Խնդրում ենք չմոտենալ դեպքի վայրին»,- հավելել են դիվանագետները։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



