Գործակալ. Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է մնալ Մանչեսթեր Յունայթեդում
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ իր հաճախորդը չի ցանկանում հեռանալ մանչեսթերցիների կազմից:
«Զլատանը ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրան դուր է գալիս Անգլիան, նա ցանկանում է կարիերան շարունակել թոփ-առաջնությունում:
Եթե Զլատանը տեսնի, որ իրեն առաջարկում են կարևոր դեր, ապա ինչո՞ւ չերկարաձգել պայմանագիրը»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Talksport»-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



