Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հարուստների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր շատ բան են անում, բայց գերադասում են լռել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերջերս, մեջբերելով Նժդեհին, Լոռիում հայտարարել էր. «Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան»: Այս խոսքերին որոշ մեծահարուստ պատգամավորներ մամուլում բացասաբար էին արձագանքել:

Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, հետաքրքիր է իմանալ, ի վերջո, Նժդեհից ձեր մեջբերում–կոչն արձագանք ունեցա՞վ օլիգարխների շրջանում, և կոնկրետ ֆինանսական ներդրումների տեսքով արձագանք եղա՞վ:

– Ես ֆինանսական ներդրումների կոչ չեմ արել, ես նկատի եմ ունեցել 99 տարի առաջ, մայիսի 24–ին Գարեգին Նժդեհի խոսքը Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ, որտեղ հուսալքություն էր տիրում և Նժդեհը շատ հստակ ներկայացրեց, թե ինչ պետք է անել: Մարդիկ լսելով Նժդեհի կոչը, իրականացրին այդ պատվիրանները, և մենք հաղթեցինք մայիսյան հերոսամարտերը: Հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր մենք ունենք անկախ Արցախ և անկախ Հայաստան, բնականաբար Նժդեհի կոչը 99 տարի հետո էլ արդիական է, և կարծում եմ, որ արձագանք գտել է: Իսկ իմ կոչը կապել այսօրվա իրավիճակի, հարկաբյուջետային քաղաքականության հետ, անհեթեթություն է: Ես եթե ուզենամ մեկին բան ասեմ, ուղիղ կասեմ, ոչ թե դրա համար 99 տարի հետ կգնամ:

– Այդ դեպքում իմաստը ո՞րն էր Նժդեհի այդ խոսքերը մեջբերելու: Նաև փաստորեն օլիգարխները մամուլում ասացին՝ մենք դատարկելու բան չունենք:

– Ես նախ որևէ մեկին չեմ ասում, ես ինչ–որ ասել եմ, մեջբերել եմ Նժդեհին, իսկ 99 տարի առաջ ասած խոսքի տակ ստորագրում եմ: Ես ձեզ մի բան ասեմ, բազում են և Հայաստանում և Արցախում ներդրումները, որոնք արվել են ոչ միայն պետական, այլ մասնավոր ներդրումներով:

– Իսկ այսօր մեր օլիգարխների, մեծահարուստների գրպանը բա՞ց է:

– Ես չեմ կարող ասել՝ բաց է, թե փակ է, ես պարտավոր չեմ իմանալ: Հարուստների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր շատ բան անում են, բայց գերադասում են լռել:

– Իսկ միգուցե հայ մեծահարուստներն այսօր մտածում են, որ առանց այդ էլ բավական շատ գումար ծախսեցին այս իշխանության վերարտադրության համար: Գուցե դա է պատճառը, որ չեն արձագանքում կոչին:

– Իշխանության վերարտադրության համար որևէ մեկը գումար չի ծախսել: Իշխանությունն ընտրվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որոնք գնահատված են եվրոպական բոլոր միջազգային դիտորդների կողմից:

– Ընտրակաշառք բաժանելու դեպքեր չե՞ն եղել:

– Մասսայական ընտրակաշառքի դեպքեր չեն եղել, իսկ ով ընտրակաշառքի դեպք կարող է նշել–ասել, թող դիմի դատական ատյաններին: Իսկ էն որ շատ ունեցողը պիտի շատ տա՝ անվիճելի է: Ես օլիգարխներից մի բան եմ լսել, որ Հայաստանի համար ոչ միայն քսակը, այլև կյանքը կտան և ողջունում եմ: Կյանք տալ պետք չի Հայաստանի համար, արժե ապրել, բայց քսակը միշտ բաց պահել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը