Արցախում վիրավորված զինծառայողը Տաթեւ համայնքից է, սոցիալապես անապահով ընտանիքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող:
NEWS.am-ին վիրավորված զինծառայողի համագյուղացիները հայտնեցին, որ Ալիկը սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի քույր եւ եղբայր:
Վիրավոր զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ծնողները նույնպես երեկ մեկնել են այնտեղ: Նշենք, որ Ալիկը վիրահատվել է, սակայն առաջիկայում չի բացառվում եսւ մեկ վիրահատություն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



