Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Հանուն մարդկության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված» քայլերթին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մայիսի 27-ին Մոնրեալ քաղաքում մասնակցեց «Հանուն մարդկության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված» երրորդ տարեկան քայլերթին, որը Մոնրեալի Ցեղասպանագիտության ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել էին Կանադայի հայկական կազմակերպությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Քայլերթին մասնակցում էին նաև Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլին, Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերը, նահանգային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի, ինչպես նաև ռուանդական, հրեական, հունական, եզդիական, ասորական և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ` ընդհանուր առմամբ շուրջ 3000 մարդ:

Քայլերթի մասնակիցներն անցան Մոնրեալի փողոցներով և հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, ուր ներկաների առջև ելույթներով հանդես եկան դեսպան Եգանյանը, նախարար Ժոլին, քաղաքապետ Կոդերը, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը Մոնրեալը դարձրել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի յուրօրինակ կենտրոն, ուր ամեն տարի հազարավոր մարդիկ իրենց հստակ դիրքորոշումն են հայտնում` միանալով քայլերթին: Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց քայլերթի կազմակերպչական աշխատանքներն իրականացրած կազմակերպություններին: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հիշատակի համերգ: 

Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտի առավելություններն ու վտանգներըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Արամյանցների դղյակի թաքնված փաստերը․ բացահայտելով Հայաստանը (մաս 8) 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵրկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր ԿամենդատյանՔրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Տղամարդը կրակել և սպանել է իր երեխաներին. մանրամասներԵրրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից. Shamshyan Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շնորհակալության աղոթքԿիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդուՌուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնովԻնդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո