ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, առաջնագծում հարաբերական անդորր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ՝ նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն», - նշված է հաղորդագրությունում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



