Ադրբեջանցիները կրկին ապատեղեկատվություն են տարածում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կայքերը տեսանյութեր են տարածել, իբրև թե կրակում են հայկական նշանակետերի ուղղությամբ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային։ Դրանց ընթացքում ինչ-որ թիրախներ են տեղադրում և խոցում։ Հակառակորդն այդ ամենը ներկայացնում է իբրև հայկական նշանակակետեր, ինչպես շատ հաճախ անում են այլ գործողությունների ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սահմանային վիճակը հանգիստ է, առօրյա սովորական մի քանի կրակոցներ են լինում։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



