Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ դատավոր է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսն անհայտ անձանց կողմից սպանվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, հայտնել է երկրի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սկսվել է դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսի մահվան հետաքննությունը, որը սպանվել է Էլ- Պարաիսոյում Պաես պողոտայում»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Որոշ տեղեկություններով դատավորի վրա հարձակում են իրականացրել մի քանի մարդ, որոնք մինչ այդ գրոհել էին ցուցարարների կառուցած բարիկադների վրա։ Դատավորը իր մեքենայով փորձել է շրջանցել բարիկադը, երբ նրա վրա սկսել են կրակել։ Հետո նրանից գողացել են անձնական իրերը։
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի ակցիաներ են շարունակվում, վերջին տեղեկություններով դրանց ընթացքում զոհվել է 70 մարդ։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



