Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաստի» խոսուն փաստերը՝ դպրոցի տնօրենի համար «սուտ և կեղծ» տեղեկություններ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի մայիսի 20–ի համարում «Պատկան մարմինների ուժը կպատի՞ ագրեսիվ ուսուցչուհուն պատժելու համար» վերնագրով հոդվածում անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում երկու ուսուցչուհու միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ուսուցչուհիներից մեկը մյուսին հրել ու աստիճաններից ներքև էր գլորել:

Վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ուսուցչուհին «Թալին» Բ/Կ–ի ահազանգի հետքերով Թալինի ոստիկանության բաժնի օպերատիվ խմբին հայտնել էր մանրամասները, որից հետո տուժածից ընդունվել է հաղորդագրություն և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Մեր կողմից հրապարակված հոդվածում նշել էինք նաև, որ դեպքին ականատես էին եղել նաև ուսուցիչներ ու աշակերտներ, սակայն հետագայում ավելորդ խնդիրներից խուսափելու համար գերադասել են լռել:

Բայց քանի որ կրթական հաստատությունները անհատներ ձևավորելու դարբնոցներ են, ուստի նման դեպքերում լրագրողները չեն լռում: Ընդհակառակը, կարևորելով հոգեպես առողջ և կայուն մարդ–անհատ–քաղաքացի դաստիարակելու հասարակական պահանջը, ցանկացած նման միջադեպ դարձնում են հասարակության սեփականությունն ու քննարկման առարկան:

Այսինքն, առաջին անգամը չէ, որ «Փաստ» օրաթերթը կամ այլ լրատվամիջոց անդրադառնում կամ ներկայացնում է կրթական այս կամ այն հաստատությունում տեղի ունեցած դեպքերը և այնտեղ տիրող բարոյահոգեբանական խնդիրները: Հավելենք, որ մանկավարժական բազում կոլեկտիվներ երախտագիտության զգացումով են վերաբերում մամուլի նման անդրադարձներին, նշելով, որ դրսի աչքն ավելի շատ օգնում է, քան խանգարում կրթական հաստատություններում եղած խնդիրը ֆիքսելու և վերացնելու համար:

Արագածավանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանը, սակայն մեր հրապարակմանը ոչ միայն դրական չարձագանքեց, այլև սկսեց վիրավորել ու սպառնալիքի լեզվով խոսել լրագրողի հետ: Նա պահանջում էր հերքել իր խոսքով՝ «սուտ» տեղեկությունը, քանի որ պետք չէր, որ դպրոցում տեղի ունեցած թեթև միջադեպի մասին բոլորն իմանան: Նա նույնիսկ լրագրողին հորդորել էր տաքսի նստել ու իրենց գյուղ գնալ, խոստանալով անգամ տաքսու գումարը վճարել:

Մի քանի օր խմբագրություն զանգահարելուց հետո, նա իրեն իրավունք վերապահեց նաև գտնել ու լրագրողի անձնական հեռախոսահամարին զանգահարել, կրկին պնդելով վերը նշված պահանջը:

Մի կողմ թողնելով Արագածավանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանի կողմից լրագրողի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, ընդամենը հավելենք, որ մեզ «ստահոդ» և «կեղծ» տեղեկություններ հրապարակելու մեջ «մեղադրանքներին» ի պատասխան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ՝«Արագածավան գյուղի դպրոցի ուսուցչուհի Թամարա Մարգարյանը «Թալինի» Բ/Կ–ի ահազանգի հիման վրա բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը դպրոցի առաջին և երկրորդ հարկերի աստիճանահարթակի վրա իր և մեկ այլ ուսուցչուհու միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս հրել է իրեն ու ցած գցել, ինչի արդյունքում ինքը ստացել է վնասվածքներ:

Ոստիկանության պատասխանում նշված է նաև, որ «25.05.2017 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածի1–ին մասի 2–րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կայացված որոշումն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար»:

Հետևությունները թողնելով ընթերցողներին և պատկան մարմիններին, հավելենք նաև, որ դպրոցի տնօրեն Ասպրամ Խաչատրյանի կողմից խմբագրություն ներկայացրած «Խեղաթյուրված իրականություն» վերնագրով «հերքման» տեքստը` առանց ուղղումների և առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև: Եվ ընդամենը ուզում ենք ընդգծել, որ այսքան փաստերից հետո նախորդ հոդվածն առանց «հիմնավոր փաստերի», «սուտ և կեղծ տեղեկություններ» հրապարակելու մեջ մեղադրելուց բացի, տեքստում կրկին անհարկի վիրավորական արտահայտություններ կան լրագրողի հասցեին, որի տակ, ի դեպ ստորագրել է նաև դպրոցի կոլեկտիվը:

Խեղաթաթյուրված իրականություն


«Չար մարդը նման է ածուխի, եթե չի այրվում, ապա սևացնում է քեզ»: Ք. ա. յոթերորդ դարում ապրած Անահարսիս Սկյութացի իմաստասերի այս խոսքերը հիշեցի, երբ ընթերցում էի «Փաստ» օրաթերթում տպագրված հեղինակություն ունեցող դպրոցի մի ամբողջ կոլեկտիվի բարի համբավն ու անունը մրոտող, սևացնող հոդվածը:

Զարմանալի է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս դպրոցում երկու ուսուցչուհիների միջև պատահած փոքրիկ միջադեպը, որը կարող էր հարթվել մանկավարժական կոլեկտիվի խելացի, մտածված, մարդկային քայլերի ու ձեռնարկած միջոցների շնորհիվ, առանց հիմնավոր փաստերի, առանց դպրոցի ղեկավարության և ուսուցիչների հետ հանդիպելու, դարձավ աշխարհի բոլոր մայրցամաքներում ապրող յուրաքանչյուր հայի և առավել ևս յուրաքանչյուր արագածավանցու քննարկման առարկան:

Ո՞րն է հոդվածագրի նպատակը, ինչո՞ւ են փորձում խաթարել հեղինակություն և հարգան վայելող, լավագույն ավանդույթներով օժտված կրթօջախի աշխատանքային գործունեությունը:

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորող և դպրոցն ավարտած հարյուրհազարավոր աշակերտներ հոգով ըմբոստացան՝ լրատվության սուտ և կեղծ տեղեկություններն ընթերցելիս, բազմաթիվ մանկավարժներ այլայլվեցին, ալեկոծվեցին, զարմացան ու զայրացան առանց ապացույցների չարամտորեն հդված գրող բամբասասերի դեմ: Հազարավոր ծնողներ, որոնք սիրում, հավատում, վստահում են հարազատ դպրոցին և նրա հիմքերն ամուր պահող ուսուցիչներին, վրդովվեցին՝ իրականությանը չհամապատասխանող «փաստերը» կարդալիս:

Ցանկալի չէ մեզ համար իջնել, հավասարվել հոդվածագրի աստիճանին, բայց երբ զգում ես, որ նետի սուր ծայրն ուղղված է ուսուցչական կոլեկտիվի միասնականության ջլատմանն ու պառակտմանը, անպայման պետք է ճշմարտությունն ասել: Սա մի կոլեկտիվ է, որտեղ երբեք որևիցե խնդրում «բազար» չեն անում, բամբասանքով չեն զբաղվում, այլ ընդամենը նվիրվածորեն, անշահախնդիր կատարում են իրենց աշխատանքը, սերունդ են կրթում, մարդ են դաստիարակում:

Այս դպրոցն ավարտած աշակերտներն այսօր ազնիվ ու արդար հողագործներ են, հմուտ շինարարներ, մարդկային որակներով օժտված բժիշկներ, ինժեներներ, մշակույթի գործիչներ, մանկավարժներ, հայրենիքի սահմանները խիզախորեն պաշտպանող հերոսներ: Պարզից էլ պարզ է, որ հոդվածի հասցեն սխալ է ընտրված:

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը հեռու է «սուտասաններ և կեղծարարներ» դաստիարակելուց, որը փաստում է դպրոցում սովորող և դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ:

Հոդվածագիրը հանդես է եկել բարության և սրտացավության դիմակով՝ չմտածելով, որ հենց օրաթերթն ընթերցողներն են իրեն բնութագրում սուտասան և կեղծարար:

Զրպարտանքն ու բամբասանքը շատ վտանգավոր զենք են, դրանց հասցրած վերքերը մարդկանց սրտերում անբուժելի են մնում շատ երկար ժամանակ:


Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի կոլեկտիվ

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն