Պետական պարտքն ավելացել է ավելի քան 24 միլիարդ դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ Ազգային վիճակագրական ծառայության կայքի Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարկման՝ ՀՀ պետական պարտքը ապրիլ ամսվա դրությամբ կազմում է 2 տրիլիոն 926 միլիարդ 186 միլիոն դրամ:
ՀՀ պետական պարտքի ցուցանիշը մարտ ամսվա համեմատությամբ ավելացել է 24 միլիարդ 820 միլիոն դրամով: Պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 351 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ ներքին պարտքը ապրիլ ամսվա ցուցանիշներով կազմել է 574 միլիարդ 347 միլիոն դրամ:
Հայասատնի արտաքին պարտքը ձևավորվում է կառավարության և Կենտրոնական բանկի ունեցած պարտքերի հիման վրա: Ըստ այդմ կառավարությունն ըստ վերջին տվյալների ունի 2 տրիլիոն 98 միլիարդ 300 միլիոն դրամի հասնող պարտք, իսկ Կենտրոնական բանկը՝ 253 միլիարդ 538 միլիոն դրամ:
ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



