ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանձնակատարի հետ քննարկվել է ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



