ԱՄՆ-ը В-52Н երեք ռազմավարական ռմբակոծիչ Է ուղարկել Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա Է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: Այդ մասին, հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք թվով երեքն են:
Այս В-52Н ռազմավարական ռմբակոծիչները, որոնք մշտապես բազավորվում են ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Բարքսդեյլ ավիաբազայում, կմասնակցեն մի շարք զինավարժանքների, այդ թվում՝ Arсtic Challenge 2017-ին, Saber Strike-ին եւ BALTOPS-ին, որոնք տեղի կունենան Եվրոպայի հյուսիսում:
Մասնավորապես, պլանավորվում Է, որ մի շարք զինավարժանքների շրջանակներում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բալթիկայում եւ Նորվեգիայի հյուսիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



