Մասնագետները խորհուրդ չեն տալիս չափից շատ ջուր խմել
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում չափից շատ ջուր խմելու հետևանքները.
Սննդաբաններն ահազանգում են, որ մեծ քանակությամբ ջուր խմելը կարող է հանգեցնել օրգանիզմում յոդի անբավարարության: Հակառակ այս ամենի, բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1- 1,5 լիտր ջուր խմել:

Որպեսզի նման խնդրի առջև չկանգնենք և պահպանենք հավասարակշռությունն օրգանիզմում, բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր յոդով հարուստ սնունդ ընդունել:
Մասնագետները խորհուրդ են տալիս շատ ծովի ձուկ և կաթանամթերք ուտել, որոնց մեջ առանձնապես շատ յոդ կա: Կարելի է նաև սովորական աղը փոխարինել յոդացվածով:

Մասնագետները հավաստիացնում են, որ առողջ մարդը պետք է ջուր խմի միայն այն ժամանակ, երբ ծարավ է: Եվ եթե նա օրական 1-1,5 լիտրից ավելի հեղուկի կարիք չի զգում, չպետք է իրեն ստիպի:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



