WikiLeaks-ը տվյալներ Է հրապարակել ԿՀՎ-ի կողմից ստեղծված «Պանդեմիա» վիրուսի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին Է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Աթենասը»(Athena) հրապարակվել Է մայիսի 19-ին: Հերթական հրապարակումը նկարագրում Է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել Է որպես «Պանդեմիա»(Pandemic) :
Ծրագիրը թույլ Է տալիս հեռավոր օգտատերերի համակարգիչները «վարակել» տեղային ցանցի ներսում ֆայլերի հաղորդման գործընթացում: Ըստ որում սերվերում սկզբնական ֆայլը չի փոխվում, այն վերափոխվում Է հենց հաղորդման գործընթացում, ինչը դժվարացնում Է դրա բացահայտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



