Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, հաղթել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում
ԼԱՅՖՂրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան:
Մրցույթին մասնակցում էին 11 երկրների 13 ներկայացուցիչներ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի երեխաները:
Ժյուրիի նախագահն Էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:

13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է: Անահիտը 2016թ. Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ Անահիտը սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



