Նախնական տվյալներով մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել է 8 մարդ. զոհեր չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 մարդ. զոհեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Այս տվյալները դեռևս նախնական են»,- ասաց Գնդոյանը:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



