Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ «Ռեալ»-ն ուժեղ է «Յուվենթուս»-ից
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ հունիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում մադրիդյան ակումբը հաղթանակ կտոնի իտալական «Յուվենթուս»-ի նկատմամբ: Վկայակոչելով Football Italia-ն, Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ հունիսի 3-ին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները գլխավերևում կպահեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ նախընտրում է վատ խաղալ, բայց հաղթանակ տոնել, քան գեղեցիկ խաղ ցուցադրել ու պարտվել: «Յուվենթուս»-ը հրաշալի թիմ ունի, սակայն վստահ եմ, որ «Ռեալ»-ն ավելի ուժեղ է: Մենք դա պետք է ապացուցենք խաղադաշտում: Հուսով եմ, որ հրաշալի երեկո կլինի «Ռեալ»-ի համար»,- ասել է Ռոնալդուն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



