Սահակաշվիլին հայտնել է Կիեւում իշխանությունը փոխելու մտադրության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր նպատակն է անվանել Ուկրաինայի ղեկավարությունը փոխելը ու հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ իր դիմակայությունը վերջինի համար տխուր կավարտվի, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Սահակաշվիլին նման հայտարարություն է արել Կիեւում նախարարների կաբինետի շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող «Չերկասիօբլէներգո» ընկերության աշախատակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Իմ նպատակն է օգնել այս բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս օգնել։ Միայն թիմով։ Միայն խորհրդարանական մեծամասնությամբ, նոր կառավարությունով, նոր մարդկանցով։ Ամբողջովին հեռացնելով հին քաղաքական խավը»,- ասել է նախկին նահանգապետը։
Նա նաեւ նախազգուշացրել է․ որ նախագահի հետ իր դիմակայությունը «Պորոշենկոյի համար ցավոտ ավարտ կունենա»։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



