Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղցկեղով հիվանդների թվով Լոռու մարզն առաջին տեղում է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ ուրբանիզացված երկրներում քաղցկեղով հիվանդների թիվն ավելի մեծ է լինում համեմատած այլ բնակավայրերի: Սակայն այն լինելով բազմաֆակտորիալ հիվանդություն չի կարելի բացառել, որ դրան կարող է նպաստել նաև հանքարդյունաբերական ձեռնարկությունների «ներկայությունը»:

Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ քաղցկեղով հիվանդների թվով հանրապետության մարզերից Լոռու մարզն առաջին տեղն է գտնվում: Հայտնի է նաև, որ հանքարդյունաբերական ամենախոշոր ձեռնարկությունները գտնվում են հենց այս մարզում: Եվ որքան էլ հանքեր–հիվանդություն հերքող փաստարկներ բերեն, նույնքան էլ կարելի է հակառակը պնդել:

Լոռու մարզի գլխավոր ուռուցքաբան, Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ Նարինե Քալաշյանը նույնպես չի հերքում, որ մարզը չարորակ գոյացությունների հայտնաբերման թվով առաջինն է: Ամենաշատը կրծքագեղձի չարորակ ուռուցք ունեցողներն են, իսկ գինեկոլոգիական և միզասեռական չարորակ ուռուցքների թիվը մի փոքր ավելի պակաս է:

Մասնագետի խոսքով դա պայմանավորված է նրանով, որ կանայք հետազոտվելու համար ավելի հաճախ են դիմում գինեկոլոգիական բաժանմունքներ: Դա թույլ է տալիս վաղ շրջանում խնդիրը հայտնաբերել և բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնել:

«Բացի այդ, կանանց շրջանում բավականին բարձրացել է զգուշավորությունն այդ հիվանդության հանդեպ, և համեմատաբար ավելի վաղ շրջանում ենք կարողանում հայտնաբերել, քան նախկինում էր: Եվ եթե այն ժամանակ միզասեռական օրգանների քաղցկեղի 3–րդ, 4–րդ փուլ էինք հայտնաբերում, ապա ներկայում հիվանդությունը հայտնաբերում ենք 1–ին կամ նախաքաղցկեղային փուլում»,– ասում է Ն. Քալաշյանը:

Խոսելով մարզերում ապրողների ավանդապաշտական մոտեցումների մասին, նա նշեց, որ այսպես ասած՝ «ամոթի դարաշրջանը» վաղուց անցել է, և մարզը աշխարհից կտրված խուլ բնակավայր չէ, որտեղ ապրողները ոչնչից տեղեկություն չունեն:

Բժշկին ավելի հաճախ չդիմելու պատճառը, մասնագետի կարծիքով, մարզի բնակիչների սոցիալական լարված իրավիճակն ու հայ կանանց՝ սեփական խնդիրներին մատերի արանքով նայելն ու ծնողից մինչև երեխա անսահման նվիրվելն է: Եվ այդ է պատճառը, որ հայ կանանց մոտ ավելի ուշ շրջանում է հայտնաբերվում հիվանդությունը:

Խոսելով մարզի բժշկական հաստատությունների բժշկական սարքավորումներով և լաբորատոր հետազոտական միջոցներով հագեցված լինելու խնդրի մասին Ն. Քալաշյանն ասաց, որ ախտորոշման հարցում որևէ խնդիր չի լինում: Խոսելով ստատիստիկ տվյալներով Լոռու մարզն առաջին տեղում լինելու մասին, մարզի գլխավոր մասնագետն ասաց.

«Ճիշտ եք նկատել, նախորդ տարիների ստատիստիկ տվյալներով մեր մարզը հիվանդացության և մահացության առումով առաջին տեղում էր: Ես չեմ կարող դա կապել հանքարդյունաբերության հետ, քանի որ նման հայտարարություն անելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել և հիմնավոր փաստեր ունենալ, բայց ես հիվանդացության բարձր մակարդակն ավելի շատ կապում եմ սոցիալական վատ պայմանների հետ»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա Հովսեփյան