Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զուլումի քավորությունը. «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուլում Գրիգորյանի հուշերը՝ Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Դովլաթյանի ու Մհեր Մկրտչյանի մասին: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:

Ասում են` 60–70–ականների Երևանն այլ համուհոտ է ունեցել: Քաղաքն այլ շնչով է ապրել: Ոչինչ այնպես չի եղել, ինչպես հիմա է: Ավագ սերունդը կարոտով հիշում է անցած–գնացած օրերն ու երազկոտ վրա բերում` այն ժամանակ ուրիշ էր:

Գուցե իսկապես ուրիշ էր: Չգիտեմ: Բայց չէ՞ որ քաղաք ու մթնոլորտ ձևավորում են մարդիկ: Այդ օրերի մարդի՞կ են այլ եղել: Հարաբերություննե՞րն են ուրիշ եղել: Միգուցե օդի մեջ ներծծված դրական էներգիա՞ն է իր գործն արել:

Անկեղծ ասած, երբեմն նախանձով եմ լսում ավագների կարոտախառն պատմությունները, որոնց խորքում ինչ–որ ջերմություն կա, տաք շունչ: Իսկ երբ այդ պատմություններն առնչվում են մեր մեծերին կամ հնչում են նրանց շուրթերից, կամքիցդ անկախ ոգևորությունը համակում է հոգիդ, ու բառ իսկ բաց չթողնելու մղումով ականջ ես դնում: Ու դրանք քեզ տանում են բոլորովին այլ աշխարհ, որտեղ իսկապես ուրիշ է:

1954–ից նկարիչ Զուլում Գրիգորյանը, Խորեն Աբրահամյանը, Ֆրունզե Դովլաթյանն ու Մհեր Մկրտչյանն անբաժան ընկերներ են եղել: Գրեթե ամեն օր հավաքվում էին նկարչի արվեստանոցում` առիթը բաց չթողնելով իրար ողջության կենացը խմելու ու երկար զրուցելու: Նկարիչը հիշում է, որ այդ տարիներին միայն մեկի ծնունդն են նշել` Խորիկի 30–ամյակը: «Ծնունդն արեցինք իմ արվեստանոցում: 1960 թիվն էր: Առանք մի արկղ օղի, կիլկի` էժան բան էր, կիլոն` 30 կոպեկ, մի հատ էլ ուլ, որովհետև ուլն ավելի էժան էր, քան գառը: Մինչև լույս նստեցինք, խմեցինք»:

Այսօր երեք ընկերներին կորցրած նկարիչը հիշում է իրենց խենթությունների մասին: «Մի անգամ քեֆներս էնքան լավ էր, որ եկանք Օպերայի բակ ու գիշերվա ժամը 3–ին հրապարակի մեջտեղում ես, Խորիկն ու Ֆրունզիկ Մկրտչյանն սկսեցինք պարել Կարապի պարը: Դովլաթյանը 2–3 տարով մեզնից մեծ էր ու մի քիչ քաշվում էր: Բայց մենք ինչ ասես անում էինք,– կարոտով պատմում է վարպետն ու վրա բերում հաջորդ պատմությունը:– Մի անգամ գիշերվա կեսին տրոլեյբուս կանգնեցրինք: Ֆրունզը վարորդին ասաց` քշի Ամիրյան: Սա թե` գիծ չկա: Իսկ Ֆրունզը` ոչինչ, դու լարերը հանի, մենք կհրենք: Ու էդպես գնացինք–հասանք հրապարակ: Միլիցիոներներ կային: Լենինի արձանի պահակներն էին: Նրանցից մեկին Ֆրունզն ասաց` գնա, կանգնիր տրիբունայի վրա, դու ռազմական մինիստր ես: Ինքն ու Խորիկն էլ բարձրացան: Ներքևում մնացի ես: Ֆրունզն էլ թե` դու էլ կլինես ժողովուրդը, գնա արի, մենք ճառ կասենք, դու ծափ կտաս»:

Այս քառյակին միայն ընկերական կապը չէր միացնում: 1969–ը, թե 70 թվականին Զուլում Գրիգորյանը դարձել է ընկերների կնքահայրը: Իսկ թե պատմությունն ինչպես է եղել, թող ասի վարպետն ինքը: «Մի օր ես, Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզե Դովլաթյանը նստած ենք իմ արվեստանոցում: Խոսք ու զրույցից պարզվեց, որ կնքված չեն: Իսկ ես կնքված էի: Բա ի՞նչ անենք: Ասի` տանեմ, ձեզ կնքեմ»: Ասված է` արված է: Վարպետը զանգում է Ժիրայր Չուլոյանին` Վեհափառի ոսկերիչին: Գիտեր` նրա մոտ միշտ պատրաստի խաչեր են լինում: Երեք խաչ է խնդրում: Բայց ուզում էր` խաչերի վրա փիրուզաքար լինի, որ տղաներին աչքով չտան: Ոսկերիչը խոստանում է մեկ ժամում խնդրանքը կատարել:

Իսկ մինչ այդ վարպետը որոշում է գնալ տղաների հետևից: Մտածում է Ֆրունզիկ Մկրտչյանին էլ վերցնել` հաստատ կնքված չի լինի, դե նրան ո՞վ պետք է կնքած լինի: Իր «Զապորոժեցով» գնում է տղաների մոտ: Տղաները Զուլումի «Զապորոժեցից» սրտնեղում են` էս անպետք մեքենան ի՞նչ է, հեն է, «Վոլգան» էնտեղ կանգնած է: Բայց Զուլումը համառում է` պետք է քավորի մեքենայով գնանք: Մի կերպ տեղավորվում են` երկու Ֆրունզիկները հետևի նստարանին են նստում, Խորիկը` դիմացը: Ֆրունզիկ Մկրտչյանին ընկերները չէին ասել, թե ուր են գնում: Նրա հարցերին միայն մի պատասխան էին տալիս` քո գործը չի, հանգիստ նստիր: «Ավտոկայանի մոտ «На ходу» կար: Հենց հասանք դրա մոտ, Ֆրունզն ասաց` ես էստեղ գործ ունեմ: Ասում եմ` ի՞նչ գործ, կարո՞ղ է` պարտք ես: Մեկ–մեկ գնում–խմում էր, հետո տանում փողը տալիս: Ասաց` չէ, կանգնիր: Գնաց, մի թեյի բաժակ օղի խմեց, եկավ` հիմա ուր ուզում եք, տարեք»:

Հասան Էջմիածին: Արդեն ուշ էր: Բայց եկեղեցին մարդաշատ էր: Վարպետը մեքենայից իջնում է, գնում քահանա փնտրելու: «Քահանան ախպար էր: Ասաց` արդեն ուշ է, էլ չենք կարող կնունք անել: Սկսեցի համոզել` Տեր հայր, ռայոնից ենք եկել, հազիվ էս ժամին հասել ենք: Համաձայնեց: Ասաց` դե գնա, երեխեքին բեր: Տեր հորը չէի ասել, թե ում է կնքելու»: Վարպետը գալիս է ու ապագա սանիկներին խնդրում մեքենայից դուրս գալ: Այդ տարիներին Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյանն արդեն ժողովրդի սիրելիներն էին: Նկարահանվել էին «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրները»: Հենց մեքենայից դուրս են գալիս, Մայր տաճարի բակում հավաքված ժողովուրդն անմիջապես շրջապատում է նրանց:

Ուրախացած ժողովրդի ուղեկցությամբ ընկերները մտնում են եկեղեցի: Տեր հայրը կատարում է կնունքի արարողութունը, իսկ վերջում սանիկներին խնդրում է համբուրել կնքահոր աջը: «Դովլաթյանը շատ ազնիվ, բարի, մի ուրիշ տեսակ մարդ էր: Անմիջապես ձեռքս համբուրեց: Ֆրունզն էլ համբուրեց` քեֆն արդեն լավ էր: Իսկ Խորիկն ընդդիմացավ` ես քո ձեռքը ինչի՞ պետք է համբուրեմ: Այ տղա, ասում եմ, ամոթ է, ժողովուրդը նայում է, համբուրի, հետո կորոշենք, թե ինչի ես համբուրել»:

Վարպետը գրպանում 4 հատ 25 ռուբլիանոց ուներ: Արարողության ավարտից հետո 3 հատը մեկնեց Տեր հորը: Վերջինս հետ տվեց գումարը` այսպիսի պատկառելի մարդկանց կնքելն ինձ համար պատիվ է: Վարպետը գումարը գրպանը դրեց: Այդ պահին Խորիկը նրա գրպանից հանեց գումարը և նորից մեկնեց Տեր հորը: Վերջինս կրկին վերադարձրեց: Այդ անգամ վարպետը գումարը դրեց մյուս գրպանը, որտեղ 4–րդ 25 ռուբլիանոցն էր: Խորեն Ասբրահամյանն այդ գրպանից էլ հանեց գումարն ու արդեն 4 հատ 25–անոց մեկնեց Տեր հորը: Երկար բանակցություններից հետո քահանան գումարը վերցրեց:

Եկեղեցուց դուրս եկան: Առիթը չնշել չէր լինի: Բայց կնքահոր մոտ գումար չէր մնացել: Պարզվեց` սանիկներն էլ հարուստ չէին` մեկի մոտ հինգ ռուբլի էր, մյուսի մոտ` երեք: Վարպետը Խորիկի վրա բարկացավ` մի 25–անոց ունեի, պետք է գնայինք ռեստորան, հաց ուտեինք, ինչի՞ տվեցիր: Ելքն առաջարկեց Ֆրունզը` գնանք, նստենք, ոնց էլ լինի, կճանաչեն մեզ, մի բան պատիվ կտան: Այդպես էլ արեցին: Չորս ընկերներով գնացին «Արմենիա»: Ընդամենը մեկ–երկու բան պատվիրեցին ու նստեցին: Ֆրունզը չէր սխալվել` քառյակին անհնար էր չճանաչել ու պատիվ չանել: Շուտով նրանց սեղանին միրգ, կոնյակ ուղարկեցին: Ֆրունզը մատուցողին կանչեց ու ասաց` էս կոնյակը, միրգը տար, փոխարենը ուտելիք բեր: «Էդպես փոխանակելով կերանք, խմեցինք, քեֆ արինք: Հետո էլ որոշեցինք Սևան գնալ: Ասի` խմած «Զապորոժեց» քշեմ, գլխներիս մի օյին կբերեմ»: Խորեն Աբրահամյանի տունը մոտ էր: Գնաց, իր «Վոլգան» բերեց, ու քառյակը ճանապարհվեց դեպի Սևան: «Ընկանք մի շրջապատ, որտեղ մեզ բոլորը ճանաչում էին: Հյուրասիրեցին, պատիվ տվեցին: Վերջը, ոչ մի կոպեկ չծախսած` գիշերվա 3–ին հարբած եկանք տուն»:

Առավոտյան կնքահայրը հիշեց քահանայի խոսքերը` հաջորդ օրը լվացվելիս ջուրը պետք է թափել այնպիսի տեղ, որտեղ ոտք չի կպչի: «Զանգեցի Լուսյային` Խորիկի կնոջը: Հարցրի, ասաց` տարել, պատի տակ եմ լցրել: Դովլաթյանն էլ էր կատարել Տեր հոր խոսքը: Ֆրունզին եմ զանգում, տուն չի եկել: Երեկոյան կողմ նորից զանգեցի: Տանն էր: Հարցրի` որտե՞ղ ես լվացվել, ջուրն ի՞նչ ես արել: Չէր հիշում: Ջղայնացա` էլի գնացել, մի տեղ խմել ես: Ասաց` քավոր ջան, ես ուշադիր լսել եմ` տերտերն ինչ է ասել, խմելու մասին ոչ մի վատ բան չի ասել»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ