Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Միասին ուտելու» կոալիցիա. Վարչապետին թողել են որոշումները հաստատող նոտարի ֆունկցիա. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է Տարածքային կառավարման զարգացման փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր  Խաչատրյանը: Այսքանը` կարճ ու կոնկրետ: Պառլամենտարիզմի ջատագով ՀՅԴ-ն անգամ չի բացատրում, թե ինչու է մարզպետի պաշտոնում մի կուսակցականը փոխարինում մյուսին:

ՀՅԴ բոլոր այն պնդումները, որ իրենք նոր քաղաքական մշակույթ են ներմուծելու իշխանություն` դատարկ խոսակցություններ են: Նոր քաղաքական մշակույթը գոնե կենթադրեր հրապարակայնություն եւ հաշվետվողականություն: Ոչ թե ՀՅԴ-ն որակ հաղորդեց համակարգին, այլ շատ արագ վարակվեց նրա «հիվանդություններով»: Տեսեք, բացարձակապես պարզ չէ, թե ինչու է Հովսեփ Սիմոնյանն ազատվել պաշտոնից` արդյո՞ք պատշաճ չի կատարել մարզպետի աշխատանքը, թե՞ մարզպետի պաշտոնն արդյունավետ չի ծառայեցրել ՀՅԴ-ին: Սրանք միանգամայն տարբեր երկու իրավիճակներ են: Կարծես թե բացակայում է որեւէ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզպետը նկատողություն կամ դիտողություն է ստացել վարչապետից, նախագահից: Ենթադրաբար, Հովսեփյանի պաշտոնանկության նախաձեռնությունը «վերեւից» չի եկել, մանավանդ, անցած տարեվերջի լրահոսը հեղեղված է նյութերով, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի մարզպետից Գյումրիի ավագանիում ներկայացված չլինելու պատճառով: Նշանակում է` դաշնակցականները գնահատել են Հովսեփյանի ոչ թե պետական ծառայությունը, այլ դժգոհել են, որ պետական լծակները «ճիշտ» չեն օգտագործվել կուսակցության համար:

Այստեղից էլ գալիս ենք այն եզրահանգման, որ մեզանում, մեղմ ասած, լավ չի պատկերացվում, թե ինչ է կոալիցիան: Դա, դասական իմաստով, համատեղ կառավարման ձեւ է, որտեղ կուսակցություններից յուրաքանչյուրը քաղաքական պատասխանատվություն է կրում ընդհանուր ծրագրի եւ օրակարգի համար: Սա չի նշանակում պետական լիազորությունների կամ պաշտոնների օտարում ՀՀԿ-ին կամ ՀՅԴ-ին: Ճիշտ հակառակը` ենթադրվում է, որ նախարարների, մարզպետների աշխատանքը պետք է գնահատվի ոչ թե կուսակցության շահերի սպասարկման, այլ կառավարության ծրագրի իրականացման համատեքստում:

Եթե Շիրակի մարզպետի պաշտոնը կոալիցիոն  համաձայնությամբ տրված է ՀՅԴ-ին, ապա դա չի նշանակում, որ կուսակցությանն են փոխանցվել կառավարության կամ վարչապետի լիազորությունները: Բայց փաստորեն Հայաստանում հենց այսպես է, ու այսօր Հովսեփ Սիմոնյանին պաշտոնից ազատեց ոչ թե կառավարությունը, այլ ՀՅԴ-ն, իսկ գործադիրին մնում է հաջորդ շաբաթ ընդամենը նոտարական ֆունկցիա կատարել ու վավերացնել ՀՅԴ-ի որոշումը: Ճիշտ այնպես` ինչպես ՀՀԿ-ի պարագայում:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմել ոչ թե ծրագրերի, այլ «փայերի» շուրջ: Սա ոչ թե կոալիցիա է, այլ` «միասին ուտելու» կոնսենսուս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը