Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բնաքար տուֆ»–ը 50 տարի շարունակ կշահագործի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բնաքար տուֆ» ՍՊԸ–ն Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման համար շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարությանը:
Արթիկի տուֆի հանքավայրը տեղադրված է Արագած լեռան զանգվածի հյուսիս–արևմտյան լանջին և գրավում է մոտ 60 քառակուսի կմ տարածք: Արևելյան տեղամասը գրավում է մոտ 67 հա տարածք: Տուֆային հանքակուտակը տեղամասում հիմնականում միաձույլ է, բացառությամբ վերին՝ «փուշտայի» մասը, որի հզորությունը տատանվում է 0,49–2,9 մ–ի սահմաններում:
 
«Բնաքար տուֆ» ՍՊԸ–ի կողմից վարձակալած հողատարածքում տուֆերի հանքադաշտը տեղադրված է երկու տեղամասով: Տեղամասերի շահագործումը կատարված է ընտրովի անհամակարգ կերպով: Տեղամասերում մակաբացման ապարները հեռացված են, սակայն հանքային դաշտերում օգտակար հաստաշերտի վրա տարերայնորեն կուտակվում են տարբեր չափերի և ծավալների լցակույտեր:
Նախագծով նախատեսվում է հանքային դաշտերը շահագործել 2 բացհանքերով, օգտակար հաստաշերտերի ամբողջ հզորությամբ, մինչև դացիտանման տուֆերի հատակը:
 
Ըստ նախագծի՝ բացհանքերից առաջինն ունի առավելագույնը 500 մ երկարություն և 195 մ լայնություն, այն զբաղեցնում է 9,4 հա տարածք, երկրորդ բացհանքն ավելի փոքր է: Այն ունի առավելագույնը 210 մ երկարություն և 153 մ լայնություն, զբաղեցնում է ընդամենը 2,5 հա տարածք:
Բացհանքերի ընդհանուր տարեկան արտադրողականությունը ընդունված է 21 հազար խորանարդ մետր տուֆային զանգված: Առաջին բացհանքից տարեկան 16 հազար 700 խորանարդ մետր, իսկ երկրորդից՝ 4 հազար 300 խորանարդ մետր տուֆային զանգված կկորզվի: Բացի այս յուրաքանչյուր բացհանքի ծառայման ժամկետը կազմում է 49,5 տարի:
 
Այս երկու բացհանքերի շահագործման ընթացքում առաջացած թափոնները կտեղափոխվեն մոտ 400 մ հեռավորության վրա գտնվող արտաքին լցակույտ: Ըստ նախնական գանահատման հայտի՝ առաջին բացհանքի շահագործման ժամանակ լցակույտ առաջացնող ապարների ընդհանուր ծավալները կկազմեն 324 հազար 30 խորանարդ մետր, իսկ երկրորդինը՝ 93 հազար 77 խորանարդ մետր:
 
Նախագծում ասված է, որ բուն հանքավայրի տարածքն աղքատ է զանգվածային բուսական ծածկույթից: Կարմիր գրքում նշված բույսեր չկան: Այն նաև պահպանման հատուկ կարգավիճակ չունի: Շահագործման ընթացքում բացհանքից մթնոլորտ են արտանետվելու փոշի և գազեր: Դրանց աղբյուրներ են հանդիսանում բացհանքը, տրանսպորտը և լցակույտերը: Շահագործման արդյունքում օդային ավազան արտանետվող վնասակար նյութերն են լինելու անօրգանական փոշին, ազոտի և ածխածնի օքսիդներն ու ածխաջրածինները:
 
Փոշու և վնասակար գազերի արտանետումները գտնվում են նորմատիվային փաստաթղթերով սահմանված նորմաներում: Բացի այդ նախագծով նախատեսված են միջոցառումներ փոշու և վնասակար գազերի արտանետումների ազդեցության նվազեցման համար: Հաշվարկման ձայնային բնութագիրը՝ աղմուկը, մոտակա բնակավայրերում թույլատրելի չափերը նույնպես չի գերազանցելու: Ըստ ընկերության՝ Արթիկի հանքավայրի Արևելյան տեղամասի շահագործման ազդեցությունը բնակչության առողջության վրա լինելու է նվազագույն:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան