Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական ֆուտբոլի հուղարկավորությունը

ՍՊՈՐՏ

Ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ մարզական աշխարհում, Հայաստանում ճգնաժամ է։ Եթե նայենք ամբողջության մեջ, ապա կտեսնենք, որ այդ ամենի մեղավորն իհարկե իշխանությունն է, որը բացի սեփական ախորժակը բավարարելուց ու ռեժիմի հակառակորդներին ճաղերի հետևում պահելուց, այլ գործառույթ չունի։ Սակայն կան ոլորտներ, որտեղ էապես մեղավոր են այդ ոլորտները ղեկավարող անհատները։ Նրանք իհարկե, փոխկապակցված են այդ իշխանության հետ։ Գործում են իշխանության ամենաթողության պարագայում ու սպասարկում են այդ նույն իշխանությանը։

Անգամ 90-ական թվականների ծանրագույն վիճակի մեջ գտնվող Հայաստանում, առաջնությունն անցկացվում էր տաս թիմերով։ Կար բավականին ուժեղ առաջին խումբ։ Ամեն մրցաշրջանի ավարտին տեղի էր ունենում թույլ և ուժեղ թիմերի փոխակերպում ՝ լիգաներով։ Այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը դարձավ ՀՖՖ նախագահ ու այս ոլորտում տիրեց մոնոպալիան ՝ մեկ մարդու բացարձակ կամքի տեսքով, այստեղ ևս, սկսվեց մի խայտառակություն, որի արդյունքում հուղարկավորեցինք հայկական ֆուտբոլը։

Առաջնության թիմերի քանակը դարձավ ութ։ Վերջին տեղի թիմերը դուրս չեն մնում առաջնությունից, քանի որ փոխարինող չկա։ Հավաքականի կազմը ձևավորվում է ոչ թե գլխավոր մարզչի պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում, այլ ՝ ՀՖՖ նախագահի ցանկությամբ։ Ավելի անառողջ մոտեցում չի էլ կարելի պատկերացնել։ Սրան գումարենք նաև ակումբների հետ կապված մի շարք սկանդալային պատմություններ, սնանկացումներ, փողերի լվացում և այլն։ Շարքում հաջորդը, կայացած կամ կայացող, ի դեպ՝ բավականին տաղանդաշատ ֆուտբոլիստների կոտրելն ու նրանց սկանդալային տրանսֆերն են։ Տեղ գտած արատավոր երևույթները կարելի է շարունակել։Հերթական այս շարքից, «Փյունիկ» ակումբի անհեթեթ նվիրատվությունն էր։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ «Փյունիկ» ակումբն անվարձահատույց նվիրել է գործարար Արթուր Սողոմոնյանին, ում համարում է այն նվիրյալը, ով կկարողանա տեր կանգնել երևանյան թիմին այնպես, ինչպես ինքը:Սա իհարկե, կարող էր լինել պարզապես բարի կամքի դրսևորում, եթե գործ ունենայինք ալտրուիստ մարդու հետ։ Սակայն Հայրապետյանին դժվար է այդպիսին համարել։ Մյուս կողմից, անկեղծ մղումները խորապես կասկածելի են։ Այս պատմությունից լավ հոտ չի գալիս։ Իրավապահները, եթե այդպիսիք մնացել են Հայաստանում, պետք է անպայման զբաղվեն այս գործով, որպեսզի հասկանանք, թե ինչ է թաքնված այս ամենի տակ։

Սամվել Գևորգյան

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»