Մի շարք աֆրիկյան երկրներ ԵՄ-ից 50 մլն եվրո են խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆրիկյան մի քանի երկրներ ԵՄ-ից խնդրել են 50 մլն եվրո՝ իսլամական զինված խմբերին դիմակայելու համար ուժերի ստեղծման նախագծի իրականացման համար, հայտնում է Reuters-ը ։
Ավելի վաղ G5 Sahel խմբի երկրները՝ Չադը, Նիգերը, Բուրկինա Ֆասոն, Մալին ու Մավրիտանիան, առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային նպատակային խումբ՝ տրանսսահմանային սպառնալիքների դեմ պայքարի համար։ Այդուհանդերձ, առաջարկի իրականացումը ձգձգվել է ֆինանսավորման պակասի պատճառով։
«G5 Sahel երկրների նախարարների խորհուրդը դիմում է ԵՄ-ին՝ խնդրելով ֆինանսապես աջակցել G5 Sahel համատեղ ուժերի ստեղծմանը»,- հայտնել է Մալիից գեներալ Դիդյե Դակոն G5 Sahel խմբի զորահրամանատարների, ԵՄ-ի ու Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



