10 Ապշեցուցիչ Լուսանկար, Որոնք Ապացուցում Են Բնության Գեղարվեստական Հզորությունը
ԼԱՅՖԱմեն տարի ամերիկյան Smithsonian Magazine ամսագիրը, հարգանքի տուրք մատուցելով լուսանկարչական արվեստի հիպնոսացնող գեղեցկությանը, ներկայացրել է իր կազմակերպած ամենամյա ֆոտոմրցույթին ներկայացված հազարավոր լուսանկարներից ընտրված լավագույն տասնյակը:
Ինչպես հայտնում է Huffington Post-ը` այս տարի ամսագրի խմբագրությունն ավելի քան 50 000 վայրկենապես արված լուսանկար է ստացել 132 տարբեր երկրից, որոնք պատկերում են ֆիզիկական աշխարհի հրաշք տեսարանները:
Լուսանկարները ներկայացնում են հզոր բնության անկրկնելի տեսարաններ` լքված տաճարներից մինչև հանճարեղ ճարտարապետական տեսք ունեցող բնապատկերներ, ստորջրյա որսի տեսարանից մինչև տեսողական պատրանքի պատկերներ:
Ամսագիրն ընտրել է եզրափակիչ փուլի 60 մասնակիցների, որոնք բաժանվել են 6 անվանակարգերի` բնական աշխարհ, ճանապարհորդություն, մարդիկ, Ամերիկանա, վերափոխված պատկերներ, շարժում: Մրցույթի 11-րդ թողարկման հաղթողներին քվեարկությամբ ընտրելու են ընթերցողները:
Վայրի այծքաղները Քենիայում

Սանդղաձև դաշտերը Վիետնամում

Պտտվող փոշին պատկերվել է Նևադայում անցկացվող «Այրվող մարդը» փառատոնի ժամանակ՝ 2013-ին

Լքված պրեսբիտերեկան եկեղեցին Դեթրոյթում, Միչիգան

Ծովաորորը՝ թռիչքի պատրաստվելիս, Ալյասկա

Տիբեթցիները՝ բիլիարդ խաղալիս, ծաղրանկար

Հնագույն ժայռապատկերներ, Կալիֆորնիա

Նիզակով ձկնորսը, Ինդոնեզիա

Կոլորադո գետի մարմարե կիրճը, Արիզոնա

Վերափոխված պատկեր, Իտալիա




