Ջոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին՝ 121 325 600 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Մոսկովյան աստղադիտարանի մամուլի ծառայությունը։
Երկրի հյուսիսային լայնությունների բնակիչները, այդ թվում մոսկվացիները, կկարողանան դիտել գիսաստղը հեռադիտակով։ Աստղագետները խորհուրդ են տալիս դիտել հարավային ուղղությամբ։ Գիսաստղը պետք է որոնել Արկտուր աստղից ձախ։ Գիսաստղը կանաչ լղոզված կետի տեսք է ունենալու։
Նշենք, որ 2015-ի նոյեմբերին հայտնաբերված գիսաստղի միջուկի տրամագիծը կազմում է 5․4 կմ։ Գիսաստղը հայտնաբերել էր աֆրիկացի աստղագետ Էրնեստ Լեոնարդ Ջոնսոնը։
Այդ գիսաստղը, որը շարժվելո է հիպերբոլիկ ուղեծրով, ոչ մի վտանգ չի ներկայացնելու Երկրի համար։
Հունիսի 12-ին Ջոնսոնի գիսաստղը մոտենալու է Արեւին՝ 245 344 000 կմ հեռավորության վրա։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



