Արմավիրում գյուղացիները փակել են ճանապարհը. Ոռոգման ջուր չունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 4-ին, փակել են Երեւան Արմավիր ճանապարհը. նրանք բողոքում են ոռոգման ջուր չունենալու դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ երկու գյուղերի բնակիչներն իրենց դաշտերը ոռոգել են Արազ գետի ջրով, սակայն, այլեւս չեն կարողանում, որովհետեւ ջուրը սակավ է: Տարվա այս եղանակին գյուղացիները դաշտերն հիմնականում ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով, սակայն, այն չի բացվել դեռ, որովհետեւ ոչ աշխատանքային օր է: Գյուղապետի խոսքով, պատկան մարմինների ներկայացուցիչները ժամանել են ճանապարհը փակած գյուղացիների մոտ եւ խոստացել, որ մինչեւ երեկո ջուրը կլինի, գյուղացիներն էլ ճանապարհը բացել են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



