Սերխիո Ռամոս. «Ռեալը» ժամադրության էր պատմության հետ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Ես չափազանց հպարտանում եմ մեր թիմով եւ ամբողջ ակումբով: «Ռեալը» ժամադրության էր պատմության հետ: Մենք ստացել էինք բացառիկ հնարավորություն պաշտպանել տիտղոսը եւ օգտվեցինք դրանից: Հենց սկզբից ցանկանում էինք ցուցադրել լավ ֆուտբոլ եւ հասնել ցանկալի արդյունքին: Մենք մի քանի սխալներ թույլ տվեցինք, բայց արժանի ենք այս հաղթանակին: Մենք հպարտ ենք, որ Չեմպիոնների լիգայում հաղթեցինք երկու տարի անընդմեջ: Թիմը ցուցադրեց իսկական բնավորություն»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը: