Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռաիսա Մկրտչյանը՝ նոր Երևանի դիմագծի, պատվավոր կոչումների և տեսահոլովակներով հանդես չգալու մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի տոնն է: Այս տոնական օրվա առթիվ Past.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանի հետ:

-Տիկին Մկրտչյան, որքանո՞վ է փոխվել Երևանի և երևանցու դիմագիծը: Այդ փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական:

-Իհարկե, բարդ հարց եք տալիս: Խոսեմ նոր սերնդի երևանցիների մասին: Հրաշալի երիտասարդություն կա, ինձ թվում էր, թե չկա: Ես հիմա աշխատում եմ Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում և արդեն 14 տարի է՝ Կոնսերվատորիայում: Միշտ էլ եղել է թե՛ լավը, թե՛ վատը: Սովետական ժամանակներում էլ է նույն կերպ եղել: Կա լավ, աշխատասեր նոր սերունդ:

-Հասկանալի է, թե ինչ կարծիք ունեք նոր երևանցիների մասին, իսկ նոր Երևանի՞:

-Ինձ դուր է գալիս նոր քաղաքը: Հիմա շատ են ասում, որ հին քաղաքից բան չի պահպանվել, բայց ամբողջ աշխարհում քաղաքակրթությունն առաջ է շարժվել: Նոր կառույցները պիտի համապատասխանեն ժամանակակից չափանիշներին:

Արտասահմանցիները հիանում են մեր քաղաքով: Իմ ներքին զգացողությունն այն է, որ Երևանը շատ է փոխվել, նրա գույնն ու տեսակն էլ է շատ փոխվել: Դա բնական բան է, որովհետև գլոբալ զարգացում է գնում ամեն տեղ: Պետք է շենքերն ավելի ժամանակակից լինեն: Ես Երևանի այս տեսակն էլ եմ սիրում: Իհարկե, ես դեմ եմ հին և տիպիկ երևանյան շենքերի չպահպանելուն: Գիտեմ, որ Թբիլիսիում հնությունները պահպանում են: Համադրելով հինն ու նորը՝ կարելի էր այնպես անել, որ մոտիկ լինի երևանյան դիմագծին: Բայց իմ ասած մոտեցումը կա որոշ շենքերի պարագայում:

Գուցե ինձ մոտ այսօր լավ տրամադրություն է, բայց ես ուզում եմ առանձնացնել դրականը: Ինչ էլ լինի, մենք սիրում ենք մեր քաղաքը: Այստեղ են անցել իմ կյանքի բոլոր փուլերը, հաջողություններն ու անհաջողությունները: Միայն կուզենամ, որ երիտասարդները դուրս չգնան, այստեղ ունենան իրենց ապագան կառուցելու, տաղանդն ի ցույց դնելու հնարավորություն: Դա ինձ շատ է մտահոգում, քանի որ մտածում եմ նաև իմ երեխաների և թոռների մասին:

-Ձեր կյանքում ի՞նչ ավելացրեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:

-Գիտեք, երբ արտիստը պատասխանատու մոտեցում է ունենում, սա ոգևորում է, լիցքավորում, քո հետագա պրպտումների և քայլերի համար բազա է ստեղծում: Ես չէի կարծում, որ կարող եմ այսպես ուրախ լինել: Բավական շատ մեդալներ ունեմ, բայց այսօր յուրահատուկ խանդավառություն էր: Միջոցառումները շատ գեղեցիկ էին կազմակերպված: Շատ ոգևորիչ է, որ գնահատվում ես և չես մոռացվում:

-Հանդիսատեսը կարո՞ղ է նորությունների սպասել: Ինչո՞ւ տեսահոլովակներով հանդես չեք գալիս:

-Սովետական կարգերի փոփոխությունից հետո ես ոչ մի տեսահոլովակ չեմ արել, որովհետև դա գումարների հետ է կապված: Ես մի բնավորություն ունեմ, որ ինքս չեմ սիրում գումար հայթայթել: Ես չեմ հարմարվել այդ վիճակին, որ պետք է փող մուրալ: Ես այնքան գործ եմ արել, ինձ համար այնքան երգեր են գրվել, որոնք ես կատարել եմ: Տեսահոլովակ անում են, որպեսզի ուշադրություն գրավեն և մտնեն երգարվեստ: Իմ հին հոլովակները կան, դրանք երբեմն հնչում են ռետրո ծրագրերի մեջ: Հիմա այդ ծրագրերը պակասել են, բայց Հ1-ով, Հանրային ռադիոյով հաղորդում են իմ երգերը: Ես ուրախ եմ, որ այդքան հրաշալի երգեր են գրվել, որոնց ձայնագրելու հնարավորություն եմ ունեցել: Դրանք մնայուն արժեքներ են և մտել են ոսկե ֆոնդ:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ Կարապետյան