Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի իրավապահները շաբաթ օրը Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ Փարիզից մոտ 10 կմ հեռու գտնվող 2 քաղաքներում շրջայցի ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է 550 կգ կանեփ, 200 000 եվրո, Կալաշնիկովի երեք ավտոմատ, հրացան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ձեռքի 2 գնդացիր, 2 ատրճանակ, հրացան և մի քանի ռադիոսարք: 7 մարդ ձերբակալվել է: «Բացի թմրանյութի բռնագրավումից՝ այդ ամբողջ զենքի հայտնաբերումը ֆենոմենալ է: Գործողությունը ցույց է տալիս՝ թմրավաճառները որքան լավ կարող են զինվել իրենց միջոցները պաշտպանելու համար»,- մեջբերում է պարբերականը իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



