Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին BBC-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի ոստիկանությունում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 48 մարդ մարդ վիրավոր է: Տուժածների թվում չորս ֆրանսիացի կա, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ավստրալիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ հարձակման վայրում երկրի առնվազն երկու քաղաքացի է եղել: Նրանցից մեկը վիրավոր է, նա հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 6 զոհի եւ 30 վիրավորի մասին: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



