Լուկաշենկոն խոստացել է «չնեղել» ընդդիմությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրությունների օրն ընդդիմությանը կոչ է արել սկսել հետեւել օրենքներին՝ խոստանալով, որ այդ դեպքում քաղաքական գործիչներին ոչ ոք չի ճնշի: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ ոչ ոքի թույլ չի տա անկայունացնել երկրում իրավիճակը: «Եթե ընդդիմությունը չանցնի ռուբիկոնը, երբեք ոչ ոքի չենք բռնի, ճնշի, ինչպես այլ պետություններում է լինում»,- ընդգծել է նախագահը:
Նա ընդդիմության ներկայացուցիչներին նաեւ խորհուրդ է տվել դադարել ապրել «արտերկրի դրամաշնորհների հաշվին»՝ իրենց իսկ չորակազրկելու համար: «Մենք կսկսենք ժողովրդին ասել, թե ում փողերով եք այդ քարոզչությունն անում»,- նշել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



