Հայաստանում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով՝ Երևանում մինչև +34 աստիճան: Երևան քաղաքում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



