Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին. Թերեզա Մեյ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին՝ չնայած Լոնդոնում մի շարք ահաբեկչություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Դաժանությանը երբեք չի կարելի թույլ տալ խաթարել ժողովրդավարական գործընթացը, ուստի նախընտրական արշավները կվերսկսվեն վաղը, իսկ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ըստ ծրագրի՝ հինգշաբթի, հունիսի 8-ին»,- ասել է նա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները դադարեցրել էին խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց նախընտրական քարոզարշավները՝ Լոնդոնում ահաբեկչությունների հետ կապված:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



