Հատուկ գործողություն Լոնդոնում. 12 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետ կապված հատուկ գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդը:
Իրավապահները գործողություն են իրականացրել Լոնդոնի արեւելյան Բարքինգ շրջանում, որտեղ բնակվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը:
Ըստ Mirror-ի՝ գործողության վայրում արված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տներից գլխաշորերով կանանց դուրս բերում:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



