ԱՄՆ-ում այս տարի փոթորիկների քանակը կտրուկ կգերազանցի նորման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսից ԱՄՆ-ում պաշտոնապես կսվել է ատլանտյան փոթորիկների սեզոնը։ Ըստ ԱՄՆ օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության կանխատեսումների՝ նահանգներում կձեւավորվեն 11-17 անվանական փոթորիկներ, որոնցից 2-4-ը կհասնեն զանգվածային մրրիկների մակարդակի, որոնք զգալի ավերածություններ կառաջացնեն։
Ի դեպ փոթորկին անուն է տրվում միայն եթե քամու արագությունը գերազանցում է ժամում 39 մղոնը։ Մրրիկի կարգավիճակ ստանում են այն փոթորիկները, որոնց դեպքում քամու արագությունը ժամում 74 մղոնի է հասնում։ Սակայն մրրիկներն էլ իրենց դասկարգումն ունեն։ Ամենածանր եղանակային պայմաններում քամու արագությունը կարող է հասնել ժամում 110-115 մղոնի եւ ավելին։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



