Բելգիայի հետ սահմանին ձերբակալել են փախստական հանցագործ «Քալաշին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Սենտ Ամման դեզ Օ քաղաքում՝ Բելգիայի հետ սահմանին, ձերբակալել են փախստական հանցագործ Քարիմ Լ.-ին, որը հայտնի է «Քալաշ» մականունով: Ըստ Le Parisien-ի՝ 2012 թվականին նա զինված հարձակում է գործել տարեց ամուսինների տան վրա:
Քարիմ Լ.-ին որոնում էին մի քանի ամիս: Նա բնակվում էր գաղտնի հասցեներում եւ փողոց էր դուրս գալիս միայն գիշերները: Երբ հանցագործները կողոպտել են տունն ու փախուստի դիմել, ամուսինը կարողացել է որսորդական հրացանից կրակել նրանց հետեւից: Քալաշի որովայնի շրջանում վիրավորում է ստացել: Հանցակիցները նրան Բելգիա են հասցրել, որտեղ փրկել են նրա կյանքը:
Քալաշին ձերբակալել են, սակայն 2015 թվականին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Դրանից հետո Քարիմ Լ.-ն անհետացել է, իսկ դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն է տվել:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



