«Daily Mail»-ը Մոսկվայի հայկական գերեզմանատանը լուսանկարել է քրեական հեղինակությունների շիրիմները
ՖՈՏՈԲրիտանական «Daily Mail»-ը Մոսկվայի տարբեր գերեզմանատներում արված ռուսական մաֆիայի ղեկավարների շիրմաքարերի լուսանկարների շարք է ներկայացրել:
Լուսանկարիչը, որի անունը չի նշվում, շիրմաքարեր է նկարել Մոսկվայի հինգ գերեզմանատներում, այդ թվում՝ հայկական: Հոդվածում նշվում է, որ մաֆիայի պարագլուխների շիրիմները լուսանկարելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ որոշ գերեզմանատներում դրանք մշտական հսկողության տակ են:
Լուսանկարներից մեկում Վլադիմիր Օհանովի եւ նրա եղբոր՝ Ռուդոլֆի գերեզմանն է: Երկուսն էլ թաղված են հայկական գերեզմանատանը: Նշվում է,որ Ռուդոլֆ Օհանովին, իբր, սպանել է Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), 1990-ականներին հանցավոր աշխարհում իշխանության համար պայքարի ընթացքում: Լուսանկարներում նաեւ Դեդ Հասանի շիրիմը կա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



