Սկանդալային դայակ Քրիստին Ուզունյանը Բեն Աֆլեքից հետո այս անգամ էլ որոշել է քանդել Ժիզել Բունդխենի ընտանիքը
ԼԱՅՖՏաբլոիդների գլխավոր հերոսուհին՝ էլիտար դայակ Քրիստին Ուզունյանը, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում: Past.am-ը ներկայացնում է հերթական աստղային սկանդալը:
28-ամյա նախկին դայակի կարճատև սիրավեպը իր գործատուի՝ Բեն Աֆլեքի հետ, դերասանի համար ավարտվեց սկանդալներով,
Այս անգամ էլ աղջիկը, ով հայտնի դարձավ Ջենիֆեր Գարների ընտանեկան խժդժությունների հետևանքով, ավելի առաջ գնաց ու աստղային նոր օբյեկտ գտավ իր համար:

Լավատեղյակ աղբյուրների տեղեկություններով՝ այս ամառ Քրիստինին ժամադրության է հրավիրել Աֆլեքի ընկերն ու սուպերմոդել Ժիզել Բունդխխենի ամուսինը՝ Թոմ Բրեդին:
Նշվում է, որ նրանք ծանոթացել են Բենի հետ Լաս Վեգաս կատարած ճանապարհորդության ժամանակ ու միմյանց նկատմամբ համակրանքով են լցվել:
Ժիզելն ու ամուսինը որևէ մեկնաբանություններ չեն կատարել այս առնչությամբ:




