Գերմանիայում կրկեսի փիղը մարդ է սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Բուխեն քաղաքի կրկեսի փիղը մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, 34-ամյա կրկեսային փիղը փախել է կենդանիներին պահելու հատվածից և մահացու վնասվածք է հասցրել մի մարդու:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել փղի փախուստի պատճառը: Բացի այդ, չկան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է փղի հեռանալն աննկատ մնացել: Նշվում է միայն, որ միջադեպից հետո կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել կենդանուն և վերադարձնել նրան:
Կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



