Վեց ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Քաթար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են Քաթար թռիչքներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Լիբիան եւ Եմենը խզեցին հարաբերություններն այս պետության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
Քաթարի մայրաքաղաք Դոհա չվերթերը չեղարկել են Emirates-ը եւ Etihad Airways-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) եւ Egypt Air-ը (Եգիպտոս). Ինչպես նշում Է Reuters-ը, նման որոշում Է ընդունել նաեւ Flydubai-ը՝ ԱՄԷ-ից:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Քաթարի Qatar Airways ավիաընկերությունը մտադիր Է կասեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



