«Аэрофлот»-ը զգուշացնում է համացանցում տարածված կեղծ տոմսերի խաղարկության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Аэрофлот» ավիաընկերությունը զգուշացնում է, որ խաբեբաները ավիաընկերության անունից համացանցում տարածում ավիատոմսերի խաղարկության մասին կեղծ տեղեկություններ։
«Аэрофлот»-ը պաշտոնապես հայտարարում է, որ անվճար տոմսերի խաղարկության մասին տեղեկությունները կեղծ են ու ավիաընկերությունը դրա հետ որևէ կապ չունի։
Նշենք, որ վերջին օրերին համացանցում մեծ տարածում է գտել իբր անվճար տոմսերի խաղարկության հայտարարությունը, որում ասվում է, թե օգտատիրոջը տրվում է 2 անվճար տոմս ու առաջարկվում է անցնել մեկ այլ դոմեն, որը նման է «Аэрофлот»-ի էլեկտրոնային հասցեին։
Ավիաընկերությունը զգուշացնում է, որ այս խաղարկությանը մասնակցելը կարող է հանգեցնել հակերների կողմից անհատական տվյալների, հաշիվների գողացմանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



