Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ է իրականում դժգոհ Քաթարից

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կտրուկ վատթարացող իրավիճակը Մերձավոր Արևելքում և հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում բավական մեծ իրարանցում է առաջացրել...Հիշեցնեմ,որ այսօր Սաուդյան Արաբիան,ՄԱԷ-ն, Բահրեյնը, Լիբիան, Եգիպտոսը, Յեմենը, Մալդիվները հայտարարեցին,որ խզում են դիվանագիտական հարաբերությունններն իրենց վաղեմի բարեկամ Քաթարի հետ...Այս ամենի պատճառը մեկ շաբաթ առաջ Քաթարի ԱԳՆ-ի հայտարարությունն էր,ըստ որի Քաթարի էմիր ալ-Թանին առաջարկել էր կարգավորել հարաբերություններն Իրանի հետ և պաշտպանել էր "Մահմեդական եղբայրներ" ահաբեկչական կազմակերպությանը...Չնայած նրան,որ Քաթարի իշխանությունները հետագայում հայտարարեցին,որ այդպիսի հայտարարությամբ հանդես չեն եկել,բայց Էր Ռիադում և մյուս մայրաքաղաքներում չհավատացին Դոհային...Հիշեցնեմ,որ մինչ այս հայտարարությունը մաիյսի վերջին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի էր ունեցել մահմեդական երկրների ղեկավարների և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ գագաթաժողով,որի ժամանակ ընդունվել էր հակաիրանական բանաձև՝Իրանի դեմ միասնակակ ճակատով գործելու մասին...Քաթարի ԱԳՆ-ի հայտարարությունը ուղղակի չէր տեղավորվում այս բանաձևի մեջ և Պարսից ծոցի միապետությունները սկսեցին միասնական պատժել Դոհային...Քաթարի հետ դիվանագիտական հարաբերություններ խզած երկրները ալ-Թանիներին մեղադրում են "Ալ-Ղայդա" և "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպություններին պաշտպանելու մեջ...Զարմանալին նրանում է,որ այդ երկրները հիմա նոր են "բացահայտում",որ Քաթարը այդ ահաբեկչական կազմակերպությունների հովանավորն է...Բայց խնդիրը նրանում է,որ Դոհայի հետ համատեղ այդ ահաբեկչական կազմակերպություններին հովանավորել և պաշտպանել է նաև Սաուդյան Արաբիան,Քուվեյթը և ՄԱԷ-ն... Սակայն Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Քաթարի արած հայտարարությունից հետո նոր Էր Ռիադում,Էլ Քուվեյթում և Աբու Դաբիում հիշեցին,որ Դոհան պաշտպանում է "ԻՊ"-ին ու նույն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից 20-րդ դարի 80-ականներին ստեղծված բեն Լադենի "Ալ-Ղայդային"...Արդեն 6 տարի է նույն "ԻՊ"-ը սարսափելի հանցանքներ է գործում Սիրիայում,Իրաքում,իսկ վերջին շրջանում նաև Աֆղանստանում,Յեմենում և Լիբիայում...Ո՞րտեղ էին սաուդացիները,Էմիրությունների կամ Եգիպտոսի ներկայացուցիչները..Ինչու՞ չէին բարձրաձայնում այս մասին...Չէին բարձրաձայնում,որովհետև համապատասխան հրահանգ չկար...Այն,ինչ հիմա կատարվում է Քաթարի շուրջ՝դա նախազգուշացում է ալ-Թանիներին Վաշինգտոնից...Առանց ԱՄՆ-ի "դաբրոյի" ոչ մեկը չէր հանդգնի այսպիսի քայլի Քաթարի դեմ...ալ-Թանիները մինչև հիմա համարվել են Վաշինգտոնի շահերի գլխավոր հովանավորներըը և պաշտպանը տարածաշրջանում... Պարսից ծոցում տեղակայված երկրորդ մեծությամբ ռազմաբազան (Քուվեյթուից հետո) գտնվում է Քաթարում՝"ալ-Ադիդ" ռազմաբազան է...Քաթարը Սաուդյան Արաբյաի հետ համատեղ միլիարդավոր դոլլարներ է ծախսում տարածաշրջանում "վերահսկելի քաոս"-ի ամերիկյան քաղաքկանությունն առաջ մղելու համար,որի գլխավոր նպատակն է կազմաքանդել նավթով և գազով հարուստ պետությունները՝Իրաք,Լիբիա,Սիրիա,որոշները ենթարկել իրեն՝Թուվեյթ,Քաթար,ՄԱԷ,Օման,Սաուդյան Արաբիա՝նրանց հարստությունը դարձնելով վերահսկելի Վաշինգտոնի կողմից,որը անհրաժեշծտության դեպքում օգտագործվելու է ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի շահերի համար... "Վերահսկելի քաոս" ծրագրի վերջնական նպատակն է Իրանին ծնկի բերելը և նրա հարստությանը տիրանալը...Հենց այդ նպատակով էլ մայիսի 20-ին Էր Ռիադում էին հավաքվել մահմեդական երկրների ղեկավարները և Դոնալդ Թրամփը...Ու հանկարծ այդ հանդիպումից հետո Քաթարը հանդգնում է խաղից դուրս գալ...Դա նրան ոչ մեկ չէր ների և հատկապես Վաշինգտոնը,որը նույն Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ միասին մեծ ռեսուրներն են ներդրել Սիրիան կազմաքանդելու և Իրանից հեռացնելու համար...Ու հանկարծ,դեռ գործը չավարտած,Քաթարը ցանկանում է լքել նավը...

Հիմա ԱՄՆ-ն մինչև վերջին պահը կփորձի Սաուդյան Արաբիայի,ՄԱԷ-ի,Եգիպտոսի միջոցով հետ դարձի բերել "անառակ" Քաթարին՝չբացահայտելով իր դժգոհությունը Դոհայի քաղաքականությունից... Ընհդհակառակը,հիմա Վաշինգտոնը կփորձի խաղաղարարի դեր ստանձնել հակամարտող կողմերի միջև՝ցույց տալով,որ նրան ձեռնտու չէ,որ իր դաշնակիցների միջև կան տարաձայնություններ... Եթե այդ քաղաքականությունն արդյունք չտվեց, հավանական է,որ նույն ԱՄՆ-ն պատմության գիրկն ուղարկի 19-րդ դարի կեսերից Քաթարը ղեկավարող ալ-Թանիների դինասիային,որին կարող է բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրել,իսկ նրանց տեղում ինչ-որ մարիոնետի կարգել,որի համար Վաշինգտոնից եկած հրամաններն ավելի կարևոր կլինեն,քան ազգային շահերը...
Քաթարի հարաբերությունների լավացումը Իրանի հետ կբերի նաև "սուննիական" կոալիցիայի կազմաքանդմանը,որը ձևավորվել է Յեմենում տեղի շիա հուսիների դեմ պայքարելու նպատակով...Դա չի համընկնում Սաուդյան Արաբիայի և նրա անդրօվկիանոսյան հովանավորի շահերի հետ...
Հավելեմ,որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան պարտվում են Իրանին...Սիրիայում և Յեմենում նրանց կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները պարտություն են կրում իրանցիների կողմից հովանավորվող Ասադին և հուսիներին...Չմոռանանք,որ Իրաքի նավթով հարուստ հարավը,ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արևելքը,որը տալիս է երկրի նավթի պաշարի 95% բնակեցված են շիաներով,որոնք սպասում են համապատասխան հրահանգների Թեհրանից...Բահրեյնի թագավորը,ում թիկունքին կանգնած է Էր Ռիադը շատ խոցելի է Իրանի համար...
Հ.Գ.Քաթարը շատ փոքրիկ,բայց թանկարժեք "իր" է բոլորի համար...11586 քառակուսի կիլոմետր և 1,7 միլիոն բնակչություն ունեցող այս "թիզուկի" ՀՆԱ-ն կազմում է 323,2 միլիարդ ամերիկյան դոլլար..Իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով Քաթարն աշխարհում առաջին տեղում է՝144 400 հազար ԱՄՆ դոլլար... Համեմատելու համար ասեմ,որ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3 037 դոլլար...

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ