Չեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի նոր, 29-րդ անդամը: Հունիսի 5-ին՝ Վաշինգտոնում երկրի իշխանությունները պաշտոնապես կհանձնեն դաշինքին անդամակցելու փաստաթղթերը: Այսպես կավարտվի ՆԱՏՕ-ի պատմության ամենակարճ ակցեսիոն գործընթացներից մեկը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:
Չեռնոգորիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը 11 տարի է տեւել: Այն սկսվել է 2006 թվականին, երբ երկիրը Սերբիայից առանձնացավ: 2009 թվականին Պոդգորիցան ՆԱՏՕ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ 2016-ին ստորագրվել է ակցեսիոն արձանագրություն:
ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը 2009 թվականից ի վեր դաշինքի առաջին ընդլայնումն է, երբ դաշինք մտան Ալբանիան եւ Խորվաթիան: Նշենք, որ 2010 թվականից Չեռնոգորիան Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



