Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զորավարժությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ «Կովկասյան արծիվ 2017» դաշտային զորավարժությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Համատեղ տասնօրյա զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում են տեղի ունենում։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել Թուրքիայում։ Զորավարժություններին կմասնակցեն ցամաքային ու օդային տարրերը։ Զինծառայողները կկատարեն տակտիկական, ինժեներական եւ այլ մասնագիտական հանձնարարություններ։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ զորավարժություններն ուղղված են երեք երկրների հատուկ ծաայությունների ուժերի զարգացմանը, փորձի ու գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաեւ հատուկ հանձնարարություններ կատարելիս համակարգման բարելավմանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



