Սիլվեսթեր Սթալոնեն և Առնոլդ Շվարցնեգերը համատեղ լուսանկար են հրապարակել
ՖՈՏՈՍիլվեսթեր Սթալոնեն սոցցանցում մի հետաքրքիր լուսանկար է հրապարակել: Կադրում նա դերասան Առնոլդ Շվարցնեգերի հետ է: Այսպիսի լուսանկարներ Սթալոնեն հազվադեպ է հրապարակում, այդ պատճառով էլ ֆոտոկադրը մեծ արձագանք է գտել երկրպագուների շրջանում:
Սիլվեսթեր Սթալոնեն և Առնոլդ Շվարցնեգերը լուսանկարում ուրախ տեսք ունեն: Շվարցնեգերի ձեռքին իսկական կոկորդիլոս է, որին նա գնել է, իսկ գումարը փոխանցել է երեխաների համար բարեգործությամբ զբաղվող կազմակերպություններից մեկին:
Սթալոնեն բացատրել է, որ ինքն ու Շվարցնեգերը լուսանկարվել են բարեգործական միջոցառման ժամանակ, և Առնոլդն իրեն ծանոթացրել է իր «նոր ընկերոջ» ՝ կոկորդիլոսի հետ:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



