Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաթարը թանկ է վճարում Իրանի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունիսի 4–ի ուշ երեկոյան Բահրեյնի թագավորության արտգործանախարարությունը հանդես եկավ սկանդալային հաղորագրությամբ, որում ասվում էր, թե իր երկիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ առաջիկա երկու օրվա ընթացքում ետ կանչելով իր դիվանագետներին Դոհայից և չեղարկելով օդային ու ծովային բոլոր շփումներն այդ երկրի հետ: Շատ չանցած նույն որոշման մասին հայտարարեցին Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը, որոնց արտգործնախարարներն այդ պահին բանակցություններ էին վարում Կահիրեում, ապա նրանց հետևեցին ԱՄԷ–ն, որքան էլ տարօրինակ հնչի՝ Եմենը, իսկ ավելի ուշ՝ Լիբիան:
 
Բահրեյնն իր քայլը բացատրել է Քաթարի գործողություններով, «որոնք նպատակամղված են Բահրեյնի Թագավորության իրադրության և անվտանգության ապակայունացմանը, ներքին գործերին միջամտելուն, ԶԼՄ–ներում հրահրիչ նյութեր տարածելուն, ահաբեկչության աջակցությանը և Իրանի հետ կապված խմբավորումներին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, ինչը միտված է Բահրեյնում և տարածաշրջանում քաոս առաջացնելուն»: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունն էլ ոչնչով չի տարբերվում Բահրեյնի դիրքորոշումից: Սաուդիներն իրենց որոշումը պայմանավորել են երկրի անվտանգությունը ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքից զերծ պահելով, իսկ ահա Եգիպտոսում ավելի պերճախոս են գտնվել՝ հականե հանվանե տալով Ալ Քաիդայի, դրա մասնաճյուղը հանդիսացող և Սինայում գազանություններով աչքի ընկնող Մահմեդական եղբայրների և ԴԱԻՇ–ի անունները, որոնց աջակցում է Քաթարը՝ «սպառնալիքի տակ դնելով արաբական երկրների ազգային անվտանգությունն ու պառակտում սերմանելով արաբական հասարակության մեջ»:
 
Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիան հայտարարել է նաև Եմենի հուսիթների դեմ համատեղ ռազմական գործողությունից Քաթարի մեկուսացման մասին, ինչը հստակ ապացույց է առ այն, որ Քաթարին ու անձամբ դրա էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին դժվար ժամանակներ են սպասվում:
 
Այժմ նա միայնակ «կվայելի» ահաբեկչի դափնիներն այն դեպքում, երբ սաուդիների և Թուրքիայի հետ միասի՛ն էր հովանավորում տարածաշրջանային ահաբեկչությունը, երբ ելնում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի դեմ միայն այն պատճառով, որ վերջինս չէր համաձայնում քաթարական գազը Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա, այնուհետ՝ Եվրոպա արտահանել, և երբ ջանում էր Ծոցի երկրների ու Թուրքիայի հետ մեկտեղ Իրանին դուրս շպրտել տարածաշրջանից՝ ճնշելով նաև տեղի շիաներին:
 
Բայց ինչո՞ւ Քաթարը և ինչո՞ւ հիմա՝ կհարցնեք: Հավանաբար, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունից հետո, Քաթարը չի կարողացել բավարարել իր ամբիցիաները և գիտակցելով, որ ընդամենը գործիք է եղել Ծոցի մյուս բռնապետների համար, ջանացել է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ: Համենայն դեպս, Դեմոկրատիայի նեոկոնսերվատիվ հիմնադրամի ղեկավարներից Դավիդ Վայնբերգն The Times of Israel–ում սունիական երկրների արձագանքը պայմանավորել էր Քաթար–Իրան՝ վերջին շրջանի երկխոսությամբ, ինչն իսկապես հավատ է ներշնչում: Ըստ Վայնբերգի՝ եթե Սաուդյան Արաբիան ուշանար, Ծոցի երկրներում և Թուրքիայում միլիարդավոր դոլարների ներդրումներ արած նավթառատ Քաթարը առնվազն Էր–Ռիադից առավել անկախ քաղաքականություն վարող Օմանի և Քուվեյթի նմանությամբ լոյալ կդառնար Իրանի նկատմամբ, եթե չխոսենք բարեկամության մասին: Վերջին առումով հիշատակվում է հատկապես Քաթարի ԱԳնախարար, շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ժամանակ խոսել էր ոչ թե հակաիրանական գծի խստացման, այլ դրա վերացման մասին՝ հայտարարելով, թե «իր երկիրը հավատում է, որ Իրանի հետ պետք է և կարելի է դրական հարաբերություններ պահպանել՝ հիմնված բարիդրացիության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու դիրքորոշման վրա»:
 
Եվ, խնդրեմ, արձագանքը չի ուշացել, ինչին էլ, իր հերթին, նավթի համաշխարհային շուկան է արձագանքել: Երեկ առավոտյան Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճեց 1,42 %–ով՝ հասնելով բարելի դիմաց 50,66 դոլարի, իսկ WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճեց 1,43%–ով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի: Ինչպես ասում են՝ սպասենք նոր զարգացումների:
 
Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին