Մրցարշավային ավտոմոբիլը պայթել Է ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ ընթանալիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով Է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում Էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Star Daily-ին: Միջադեպը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգում դրեգ-ռեյսինգի մրցարշավային մրցումների շրջանակներում:
Արշավահերթի սկսվելուց հետո Ֆորսի ավտոմոբիլը հանկարծ պայթել Է եւ բախվել պաշտպանակին: Մրցարշավորդուհին չի տուժել եւ ինքն Է դուրս եկել քոքփիթից: Ուշագրավ Է, որ այդ դեպքը չի վախեցրել Ֆորսին, եւ արդեն հաջորդ օրը նա երկրորդ տեղն Է զբաղեցրել եզրափակիչ մրցարշավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



