Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տավուշ» ՋՕԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և պահանջում են ղեկավարի հրաժարականը (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ-երը միավորվել են՝ դառնալով 14-ը: Այս գործընթացում ներառվել է նաև «Տավուշ» ՋՕԸ-ն, որն ստեղծվել է նախկին 3՝ «Ուտիք»,  «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ-երի միավորման արդյունքում: 

Նորաստեղծ ՋՕԸ-ի ղեկավար է նշանակվել Յուրի Որսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել, որում կքննարկվի վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելը դարձել է աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը, և նրանք դադարեցրել են 14 ջրային կայանների ջրամատակարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

«Իր վերաբերմունքով, իր մարդկային գծերով մեր ղեկավարը պառակտել է համակարգը, փորձում է ճամբարների բաժանել: Փաստն այն է, որ մենք 37 թիվն ենք տեսնում այս պահին՝ ահաբեկում, շանտաժ, զրպարտանք: Անհիմն պատճառներով մեր տեղամասի հարգելի պետին՝ պարոն Վերանյանին, ով 25 տարվա ներդրում ունի այս հիմնարկում, ազատել են իր աշխատանքից՝ նշանակելով ավելի՝ չնայած ոչ պակաս պատասխանատու, ցածր պաշտոնում: Այսինքն՝ ուզում են օգտագործել այս մարդու փորձն ու գիտելիքները, բայց ազատում են տեղամասի պետի պաշտոնից:

Խոշորացումը հերթական փորձ էր, որը մեր գլխին իսկապես փորձանք դարձավ: Տնտեսական ոչ մի շահ առայժմ չենք տեսնում, միայն վնասներ»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սերգեյ Զալինյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ իրենց «դրսից եկածը», «ոչ տեղացին» կառավարի, եթե նա մարդկային վերաբերմունք ցուցաբերի աշխատողների հանդեպ:

«Մինչև մեր ղեկավար նշանակվելը, Որսականյանը Շամշադինում ինչ-որ փոքր տեղամասի պետ է եղել, չաշխատելու պատճառով հեռացրել են համակարգից, իր քրոջ տղան էլ, ով մեր կոմիտեի նախագահի խորհրդականն է, լավություն է արել քեռուն:

Ես բոլորի անունից եմ ասում՝ մենք կատեգորիկ չենք ուզում այդ մարդու հետ աշխատել: Ասում են՝ ցախավելը հատ-հատ կոտրելը հեշտ է. մի ամբողջ օր նա հերթով կանչել, ճնշել է բոլորիս, բայց հիմա մենք հայտարարում ենք, որ մինչև նա չհեռանա, չենք աշխատելու:

Մեզ պետք է հրատապ խորհրդի նիստ, որ ժողովուրդը չտուժի, մենք էլ աշխատենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել: 40 տարի մենք հաշվապահությունում աշխատակից ենք ունեցել, ով սուղ պայմաններով մեր փոխարեն կատարել է թղթաբանության հետ կապված բոլոր աշխատանքները. մենք երբեք դիմում չենք գրել, չենք ուղարկել, ամեն ինչ ինքն է արել մեր փոխարեն, մենք միայն ստորագրել ենք ու վերջ: Հիմա այդ կնոջն էլ է ազատել աշխատանքից՝ օպտիմալացման անվան տակ»,- նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սաշա Զալինյանը: 

Զալինյանի հիշատակած՝ օպտիմալացման հիմքով աշխատանքից հեռացվողը կադրերի տեսուչ Գայանե Աբովյանն է.

«Ղեկավարն ինձ ապրիլին է տեղեկացրել, որ ցանկանում է ազատել աշխատանքից, ես խնդրեցի մինչև մայիս մնալ: Ինքն ինձ ասում է՝ դիմում գրի, քո դիմումի համաձայն ազատվի, բայց ես չեմ հասկանում՝ ինչի համար: Եթե ինձ օպտիմալավման հրամանով են ազատում, ինչու՞ պետք է դիմում գրեմ: Հիմա էլ արձակուրդ է ուղարկել, երբ թոշակի անցնելուս ընդամենը 2 տարի է մնացել»,- նշում է Աբովյանը:

Գործադուլի վայրում են նաև անհանգստացած ջրօգտագործողներից մի քանիսը, ում այգիները չորացման վտանգի տակ են.

«Եթե այսօր-վաղը ջրամատակարարումը չվերականգնվի, կոնկրետ իմ 3 հեկտար այգին կչորանա: Ես բոլոր ջրօգտագործողների անունից եմ ասում, որ այս հիմնարկը, լավ, թե վատ, միշտ համագործակցել է ժողովրդի հետ, երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել: Եղել է՝ ջուրը մի օր շուտ կամ ուշ են տվել, բայց ոչ մի անգամ խնդիր չի եղել: Պայմանագիրն ինձ մոտ է, ես կանխավճարը մուծել եմ», - նշում է ջրօգտագործող Սևակ Միրզոյանը՝ հավելելով, որ այն ահռելի աշխատանքը, որ կատարում են ՋՕԸ-ի աշխատակիցները, պարզապես անհամատեղելի է ստացած 60 հազարի դրամի հետ:

Դեռ նախորդ տարվանից ընկերությունն աշխատողներից շատերին բավականին մեծ չափերի հասնող գումարներ է պարտք, սակայն նույնիսկ դա չի խանգարում վերջիններիս աշխատել, եթե, իհարկե, «նորմալ վերաբերմունք» ստանան: Նոր ղեկավարը խոստացել է վճարել պարտքերը և դա անում է, աշխատողների խոսքով, «իրենց գրպանի» հաշվին. նրանց 100 հազար դրամ աշխատավարձը կրճատվել է մինչև 59 հազար: 

Աշխատողները չեն ստացել նաև ապրիլի աշխատավարձը, ինչը, նրանց խոսքով, մեկնաբանվում է տնտեսումներով: Սակայն վերջիններս չեն հասկանում իրենց հաշվին տնտեսում անելու իմաստը, մանավանդ այն դեպքում, երբ ղեկավարի ամսական աշխատավարձը, ըստ նրանց, կազմում է ամսական 350 հազար դրամ, որը պոմպավարի՝ մեկ տարվա աշխատավարձից ավելի է:

Past.am-ը կապ հաստատեց նաև Որսկանյանի հետ՝ լսելու վերջինիս մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ ղեկավարը «ինչ-որ բան լսել է, բայց կոնկրետ գործադուլից տեղյակ չէ».

«Ես տեղյակ եմ, որ ոռոգումներն իրականացվում են. Բերդավանի ջրային կայաններն աշխատում են, Կոթիի ընդհանուր ջրագիծն աշխատում է, ինքահոս ջրամատակարարման գիծը՝ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է չաշխատող ջրագծերին, պատճառն այն է, որ պահանջարկ չի եղել. երեկ աշխատել են, վաղն էլ են աշխատելու»:

Դիտարկմանը, թե աշխատողներն ուրիշ բան են պնդում, Որսկանյանը պատասխանեց.

«Խորհրդի նիստ են ուզում, կհրավիրենք, ի՞նչ խնդիր կա: Ես ինչու՞ պետք է դեմ լինեմ: Մոտավորապես գիտեմ, որ պատճառը տեղամասի պետի ազատման դիմումն է: Նա խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատենք, մենք էլ տեղամասի նոր պետ ենք նշանակել, այսօր ենք հրամանագրել: Վերանյանն իր կամքով է ազատվել աշխատանքից, դիմումի պատճենը կա»:

Գայանե Աբովյանի՝ աշխատանքից հեռացվելու վերաբերյալ Որսկանյանը նշեց.

«Մենք անմասն չենք օպիմալացման գործընթացից, դա ամբողջ հանրապետության մասշտաբով է: Հնարավոր չափով աշխատողները կենտրոնացվում են, և միատեսակ հանձնարարությունները դրվում են մի մարդու վրա:

Գայանեի հաստիքը չի վերացվելու, այդ աշխատանքը համատեղության կարգով հանձնարարելու ենք հիմնական միջոցների գործավարություն կատարողին: Այս վերջին աշխատանքը մասնագիտական կրթություն է պահանջում, որը Գայանեն չունի»:

Հարցին, թե ինչու աշխատողներն ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ղեկավարը պատասխանեց.

«Վերակազմակերպվելուց հետո մեր հիմնարկը հսկայական պարտքեր ունի, որոնք մնացել են 2016 թվականից: Մենք մաս-մաս վճարումներ ենք կատարում, իսկ աշխատողների նշած՝ իրենց աշխատավարձերը կրճատելու միջոցով, մենք չենք կարող 21 մլն դրամ պարտքը վճարել:

Իսկ ինչ մնում է ապրիլի աշխատավարձերին, ովքեր այդ ամիս մեզ մոտ աշխատանք են կատարել, բոլորի աշխատավարձը վճարվել է, մենք չունենք կարգագրված այնպիսի մարդ, ով աշխատավարձ չի ստացել: Եթե մարդիկ չեն աշխատել, մենք չենք կարող նրանց աշխատավարձ տալ. գոյություն ունի օրենք, կարգ, որով էլ մենք առաջնորդվում ենք: Հաշվապահությունում բոլոր փաստերը կան»:

Չնայած տեղամասի արդեն նախկին պետ Գագիկ Վերանյանի հորդորներին՝ ամեն դեպքում վերականգնել ջրամատակարարումը, քանի որ գյուղացին է տուժում, ՋՕԸ-ի աշխատակիցները խորհրդի նիստ հրավիրելու վերջնաժամկետը վաղն են սահմանել, հակառակ դեպքում՝ շարունակելու են գործադուլը: Ընդ որում, նրանք չեն ցանկանում քննարկել տնօրենի՝ հեռանալ-չհեռանալու հարցը, այլ միանգամից պահանջում են նրա հրաժարականը:

Իսկ ղեկավարը զարմանում է.

«Ինչու՞ են պահանջում իմ հրաժարականը, ես աշխատանքս պատշաճ կատարում եմ: Կարծում եմ՝ մարդկանց օպտիմալացում կատարելն անընդունելի չէ: Ես գործում եմ օրենքի սահմաններում»: 

 

Մարիամ Նալբանդյան

Նարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա